Hatta նշանը Դուբայում Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանում

22:18   11 սեպտեմբերի, 2023

Դուբայը հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել: Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր դիտահարթակի, աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնի և ամենամեծ լուսանկարի շրջանակի հետ միասին այժմ արդեն լեգենդար Hatta նշանը իր տեղն է զբաղեցրել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենաբարձր նշան»:

Guinness World Record - Tallest Landmark Sign 1.JPG (66 KB)

Հաջար լեռների գագաթին վեր խոյացող 19,28 մետր բարձրությամբ կառույցը Հաթայի ամենաճանաչված խորհրդանիշն է: Այս տեսարժան վայրը հաճախ դառնում է ճանապարհորդների լուսանկարների և սոցցանցերում հրապարակումների առարկա, որոնցից շատերը քայլարշավ են կատարում՝ այդտեղ հասնելու համար:

Guinness World Record - Tallest Landmark Sign 3.JPG (61 KB)

Համաշխարհային ռեկորդը սահմանվել է սեպտեմբերի 15-ին՝ Հաթայում մեկնարկող նոր սեզոնին ընդառաջ։

Guinness World Record - Tallest Landmark Sign 7.JPG (77 KB)

Հաթայի շրջանի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը ՝ Hatta Resorts Wadi Hub-ը, այցելուներին կառաջարկի ակտիվ հանգստի և էքստրեմալ ժամանցի համար բազմաթիվ տարբերակներ, ինչպիսիք են նետաձգությունը, ժայռամագլցումը, զիփլայնը,  լեռնային հեծանվավազքը: Բացի այդ, այցելուները կկարողանան  գնալ քայլարշավի տարբեր բարդության երթուղիներով, ուսումնասիրել Հաթայի 200 միլիոն տարվա վաղեմության եզակի լանդշաֆտը՝ Հաջարի լեռները, և ծանոթանալ նրա պատմամշակութային ժառանգությանը: Ճանապարհորդները կարող են երկարաձգել իրենց այցը և կանգ առնել Hatta Resorts by Dubai Holding-ում՝ վայելելով մի շարք եզակի գլեմփինգային փորձառություններ՝ կցասայլեր, տնակներ, գմբեթաձև կացարաններ և քարավանատներ, որոնք հրաշալի կերպով միախառնում են բնությունն ու մշակույթը։

Large-1A8A0477.jpg (60 KB)

Այս նոր ռեկորդի սահմանումը կարող է միջազգային հետաքրքրություն առաջացնել՝ հրապուրելով ճանապարհորդներին ամբողջ աշխարհից՝ գալ և անձամբ զգալ Հաթայի հմայքը: Մեծ ուշադրությունը կօգնի խթանել տնտեսական աճը և տեղական բիզնեսի զարգացումը` նպաստելով Հաթայի կայուն աճին:

Large-20230109_DUBAI TOURISM_SHOT-5_00641.jpg (64 KB)

Բացի այդ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից հաստատված Հաթայի զարգացման գլխավոր նախագծի համաձայն, մինչև 2040 թվականը տարածաշրջանը կվերածվի խոշոր զբոսաշրջային կենտրոնի՝ էկո-հյուրանոցներով, հեծանվային արահետներով, լողափերով, ֆերմերների շուկայով, սրճարաններով և ռեստորաններով: Այս նախագծի շրջանակներում Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն արդեն գործարկել է նոր ավտոբուսային երթուղի, որն ամեն օր գործում է Դուբայի և Հաթայի միջև՝ հնարավորություն տալով հյուրերին՝ ինքնուրույն այցելելու այս լեռնային բնակավայր և ծանոթանալ նրա տեսարժան վայրերին:

Large-DET_Mountain Biking_Hatta_5_.jpg (50 KB)



© NEWS.am STYLE