Wish List․ Alexander McQueen-ի Seal Bag պայուսակ

15:33   12 սեպտեմբերի, 2023

The Seal Bag-ը Alexander McQueen-ի նոր խորհրդանշական աքսեսուարն է, որը նախագծվել է Սառա Բերթոնի կողմից եւ ներկայացված է 2023 թվականի աշուն/ձմեռ հավաքածուում:

мак1.jpg (32 KB)

Նրբագեղ եւ էլեգանտ պայուսակը նվիրված է վարդին՝ Թյուդորների դինաստիայի ու թագուհի Էլիզաբեթ I-ի խորհրդանիշին՝ Ալեքսանդր Մաքքուինի պատմական կուռքին: Վիկտորիանական դարաշրջանը հիշեցնող կնիք, ռոմանտիկայի եւ մաքուր սիրո խորհրդանիշ (սպիտակ վարդի դեպքում) եւ կրքոտ սիրո (կարմիր վարդի դեպքում), որը դեռեւս պահպանում է իր բրիտանական թագավորական կարգավիճակը՝ մնալով ժամանակակից եւ քայլելով ժամանակի հետ։

Фотоколлаж (78)-1.jpg (51 KB)

Seal Small պայուսակը ներկայացված է կոմպակտ տարբերակով՝ գծային էրգոնոմիկայով, պատրաստված փափուկ կաշվից, որը լրացվում է փորագրված մետաղից պատրաստված McQueen Seal ապարատային ճարմանդով: Պայուսակը հասանելի է սեւի, փղոսկրի եւ կարմիրի երանգներով։ Այն ունի կարգավորվող կաշվե ու շղթայական ժապավեն։



© NEWS.am STYLE