Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Valentino's Black Tie-ի գովազդային արշավում

16:21   12 սեպտեմբերի, 2023

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, նկարահանվել է Valentino-ի աշուն/ձմեռ 2023 Black Tie գովազդային արշավում։

синд.jpg (33 KB)

Գովազդային արշավը, որը նկարահանել է ամերիկացի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը, արված է սեւ ու սպիտակ գույներով՝ վինտաժային զգացողության համար: Valentino's Black Tie շարքը մարմնավորում է ըմբոստ կանոնները խախտողներին, նրանց, ովքեր դեմ են ավանդույթներին եւ ձգտում են եզակիության:

синд1.jpg (33 KB)

Գերբերն արտահայտում է անզուգական վստահություն յուրաքանչյուր կադրի նկատմամբ՝ միաձուլելով տղամարդկային եւ կանացի ոճերը՝ կարճեցված կոստյումների, վերնաշապիկ զգեստների եւ նեղ փողկապի միջոցով:

синд4.jpg (35 KB)

Ճարմանդներն ու Valentino վարդերը թաքնված են ամենուր՝ կիսաշրջազգեստներից մինչեւ հատակը հասնող վերարկուներ եւ արնագույն կարմիր վերնաշապիկներ։



© NEWS.am STYLE