Երկրներն՝ ըստ խորհրդանիշների․ Eurovoix կայքը «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետին պատկերել է արծվի հետ

14:05   12 սեպտեմբերի, 2023

Եվրատեսիլյան երկրպագուների կողմից ստեղծված միջազգային Eurovoix կայքը մրցույթի 2023 թ-ի մասնակիցներին գեղեցիկ պատկերազարդումներով է ներկայացրել։ Ըստ կայքի՝ յուրաքանչյուր մասնակից պատկերված է իր երկրի խորհրդանիշ համարվող կենդանու կողքին։

56255925-4662-4AEF-BD2D-8BA6A331D3F9-1536x1020.jpeg (307 KB)

Նկարազարդումների շարքը բացում է Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, որին պատկերել են արծվի հետ։ Կայքը գրում է, որ երգչուհին Հայաստանը ներկայացնում էր իր հեղինակային Future Lover երգով, որով զբաղեցրել է մրցույթի 14-րդ հորիզոնականը՝ հավաքելով 122 միավոր։ «Բրյունետը պատկերված է Հայաստանի խորհրդանիշ համարվող կենդանու՝ ոսկեգուն արծվի հետ»։

108C9B53-7245-4726-8412-3BE91637F482-1060x1525.jpeg (336 KB)

Ինչ վերաբերում է մրցույթում մեր մյուս հայրենակցին՝ Վրաստանը ներկայացնող Իրու Խեչանովին, նրան պատկերել են գայլի կողքին, իսկ մրցույթի հաղթող Լորինին, որը ներկայացնում էր Շվեդիան, ուղեկցում է եվրոպական եղնիկը։ 

Sweden-1536x1112.jpg (255 KB)

Նկարները՝ darshanillustrations



© NEWS.am STYLE