Վարդագույն, բայց ոչ Բարբի․ Եվա Զոհրաբյանի թրենդային լուքը (ֆոտո)

11:05   13 սեպտեմբերի, 2023

Եվա Զոհրաբյանն իր ընտրած կերպարներով բազմիցս ապացուցել է, որ ինքը հայկական շոուբիզնեսի ամենաոճային ներկայացուցիչներից է։ Դերասանուհին ունի իրերը միմյանց հետ ճաշակով համադրելու նուրբ զգացողություն, ինչի շնորհիվ յուրաքանչյուր թրենդ ադապտացնում է իր ոճին։ Բացառություն չի եղել նաեւ «Բարբի» ֆիլմից հետո այդքան մեծ տարածում գտած վարդագույնը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Zohrabyan (@evazohrabyan___)

Եվան եւս հետ չի մնացել թրենդից եւ ստեղծել է իր total pink կերպարը, սակայն նրան Բարբի, հաստատ, չես անվանի։ Կերպարն առօրյա է, գլամուրից զուրկ՝ հարմարավետության շեշտադրումով։ Եվան նախընտրել է նուրբ վարդագույն երանգը, իսկ թեթեւ կտորից եւ օձիքով տոպը համադրել է օվերսայզ տաբատի հետ։ Կոշիկները վարդագույն չեն՝ սեւ են։ Դերասանուհին շատ աքսեսուարներ չի կրում, իսկ մազերը ձիգ հավաքված են։ 

Եվան, կարծես, միատոն լուքերի սիրահար է։ Նրա կերպարները, սովորաբար, մինիմալիստական են, միագույն կամ միեւնույն գույնի երանգների խաղիկներով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Zohrabyan (@evazohrabyan___)



© NEWS.am STYLE