Հայազգի Արմեն Գրիգորյանը՝ ռուսական «Ну-ка, все вместе» նախագծի եզրափակչում (VIDEO)

13:11   13 սեպտեմբերի, 2023

Ռուսական «Россия1» հեռուստաալիքով մեկնարկել է «Ну-ка, все вместе» հայտնի նախագծի 5-րդ՝ հոբելյանական եթերաշրջանը: Նախորդ շաբաթ տեղի է ունեցել երաժշտական մրցույթի առաջին համերգը, որին մասնակցել է նաեւ հայագի Արմեն Գրիգորյանը (Նրա ելույթը`56-րդ րոպեից)։

Արմենը ներկայացել է դասական ժանրում: 32-ամյա երգիչը, որը բնակվում է Մոսկվայում, առաջին ելույթից հետո ժյուրիի 100 անդամների կողմից հավաքել է 95 միավոր՝ զբաղեցնելով մրցութային օրվա 2-րդ հորիզոնականը: Նրա ելույթի ժամանակ կանգնել է նաեւ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւը։

Համաձայն մրցույթի կանոնների՝ օրվա ավարտին 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները պետք է մրցեն միմյանց դեմ, քանի որ միայն մեկն է ստանում ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ:

377928595_846386970568726_2516513292987353138_n.jpg (174 KB) 

Արմենի մրցակիցը վրացի Хвича-ն էր, որին մեր հայրենակիցը կարողացավ գերազանցել 2 միավորով՝ հավաքելով 90 ձայն:

Հավելենք, որ մրցույթի 3-րդ եթերաշրջանի հաղթողը հայ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն էր:



© NEWS.am STYLE