Սուպեր Սաքոն Բեյրութում արժանացել է Life Time Achievement մրցանակի

11:47   13 սեպտեմբերի, 2023

Բեյրութում կայացել է «Beirut Golden Awards» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն ստացել է Life Time Achievement մրցանակը։ Այս մասին ռեփերը կիսվել է ինստագրամյան էջի Story բաժնում։ 

377918946_1334980344116304_9102923238986459731_n.jpg (86 KB)

«Life Time Achievement Award, բայց ես դեռ նոր եմ սկսում»,-գրել է երաժիշտը։  

378092284_1371291300479478_8345459523004100314_n.jpg (91 KB)

Հավելենք, որ օրեր առաջ Սաքոն բացօթյա համերգ էր ունեցել Երեւանում, որի ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով խնդրի շուրջ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Super (@super_sako)



© NEWS.am STYLE