Balenciaga-ն կրկին վեճ է հրահրել․ այս անգամ 1000 դոլարից ավելի արժեք ունեցող անձրեւային կոշիկների պատճառով

16:06   15 սեպտեմբերի, 2023

Balenciaga նորաձեւության տունը, որը հայտնի է իր էքսցենտրիկ ու հակասական դիզայնով, կրկին ուշադրության կենտրոնում է 1000 դոլարից ավելի արժեք ունեցող անձրեւային կոշիկների համար: The Men's Excavator PU Boot-ը առցանց վաճառվում է 1165 դոլարով:

бален1-1.jpg (17 KB)

Դրանք հիշեցնում են Hunter Wellington-ի դասական կոշիկները, որոնք սովորաբար արժեն 200 դոլարից պակաս:

Balenciaga-ն հաճախ է ներկայացնում տարօրինակ հագուստ եւ կոշիկներ՝ ծիծաղելի գներով։ Շքեղ ապրանքանիշը վաճառում է պատռված հագուստ, որն արժե հարյուր հազարավոր դոլարներ՝ տրորված գլխարկ 360 դոլարով, կեղտոտ բաճկոն՝ մոտ 3000 դոլարով եւ համապատասխան տրորված տաբատ՝ 2300 դոլարով:



© NEWS.am STYLE