ASTROLOUBI․ վերջին սենսացիան Christian Louboutin-ից

14:49   15 սեպտեմբերի, 2023

ASTROLOUBI․ վերջին սենսացիան Christian Louboutin-ից: Սրանք պարզապես մարզակոշիկներ չեն․ դա նորաձեւության հայտարարություն է:

лабутен.jpg (33 KB)

Ոգեշնչված 90-ականների համարձակ փողոցային ոճով եւ դարաշրջանի խորհրդանշական բասկետբոլի ու սքեյթբորդինգի սպորտային կոշիկներով, ASTROLOUBI մարզակոշիկները գույների եւ հյուսվածքների սիմֆոնիա են:

лабутен1.jpg (36 KB)

Հինգ ապշեցուցիչ գույներով, ներառյալ 90-ականների վառ ու սառը պաստելային գույները, կա մի զույգ, որը համապատասխանում է յուրաքանչյուր տրամադրությանը:

лабутен2.jpg (40 KB)

Մարզակոշիկն առանձնանում է սպորտային, էլաստիկ սիլուետով՝ ձգվող, թեթեւ տրիկոտաժե լեզվակ եւ փետուրից թեթեւ, շնչող կարմիր Loubi գուլպաներով: Ֆիրմային շիպեր կրունկի հատվածում, իսկ կարմիր ներբանն ընդգծում է Christian Louboutin-ի յուրահատուկ ոճը:

лабутен3.jpg (42 KB)

Այս ոճային հաճույքն արժե մոտ $1000։



© NEWS.am STYLE