13:41 15 սեպտեմբերի, 2023Գոռ Սուջյանը նոր երգ եւ տեսահոլովակ է ներկայացրել, որը նվիրված է զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանին։

Երգի երաժշտության հեղինակը Գոռ Սուջյանն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, գործիքավորումը՝ Վահագն Հայրապետյանի։ Տեսահոլովակի բեմադրող ռեժիսորը Sisso-ն է (Սիսակ Սաֆայելյան), դերասան՝ Նարեկ Ալեքսանյան։

Հավելենք, որ Վահե Մելիքսեթյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայ-ադրբեջանական պատերազմում ռազմաճակատում վիրավորներ տեղափոխելիս։

