Puppets & Puppets-ը ցուցադրում է Նյու Յորքի կանացիության երկակիությունը

13:30   16 սեպտեմբերի, 2023

Puppets & Puppets-ի՝ 2024 թվականի գարուն/ամառ հավաքածուն ցուցադրում է նյույորքյան կանացիության երկակիությունը՝ մարմնավորելով համարձակությունը, որն անհրաժեշտ է մետրոյով երթեւեկելու եւ Մեծ խնձորի փողոցներով քայլելու համար։

папет.jpg (71 KB)

Ստեղծագործական տնօրեն Կարլի Մարկը ստեղծել է մի հավաքածու, որը որքան հուզիչ է, նույնքան էլ՝ գեղեցիկ: Թեեւ Մարկի անձնական փորձը կարող է ինդիվիդուալ լինել, այն, անշուշտ, հետաքրքրել է շատերին, քանի որ միջոցառմանը ներկա էին այնպիսի հայտնի մարդկիկ, ինչպիսիք են Ջուլիա Ֆոքսը, Մոզես Սամնին և Ռիչի Շազամը:

папет1.jpg (71 KB)

Puppets & Puppets-ի հավաքածուն բացահայտում է, թե ինչ է նշանակում լինել կին քաղաքում, ինչն արտացոլվում է համարձակ նախշերի եւ դրամատիկ ուրվանկարների միջոցով:

папет2.jpg (58 KB)

Նորարարական կտրվածքները դասական ոճերը ցուցադրում են այլ տեսանկյունից՝ ակնարկելով այն վերածննդի մասին, որ կրողը զգում է զգեստապահարանը փոխելու ժամանակ:

папет3.jpg (115 KB)

Համազգեստի իրերը նորից հայտնագործվում եւ թարմացվում են, ընդ որում խակի գույնի տաբատները դառնում են ավելի մեծ չափսերի՝ ձեռք բերելով համապատասխան մեծ գրպաններ:

папет4.jpg (65 KB)

Իրենց արժանի տեղը գրավում են ընդարձակ տրապիզե տաբատները․ կիսաթափանցիկ կոմբինեզոնը, որը զարդարված է սարսափելի լուսանկարների կոլաժով, գրավում է աչքը եւ հակադրվում էլեգանտ զգեստին՝ լրացված վառ դեղին ծաղիկներով:

папет5.jpg (83 KB)

Մարկը ծաղրում է կարգավիճակով պայմանավորված խորհրդանիշները՝ ձեռքի պայուսակների փոխարեն հասած բանաններ ցուցադրելով:

папет6.jpg (105 KB)

папет7.jpg (95 KB)



© NEWS.am STYLE