Tiffany & Co.-ն ներկայացրել է BLACKPINK-ի Ռոզեից ոգեշնչված իր կապսուլային հավաքածուն

16:08   16 սեպտեմբերի, 2023

Tiffany & Co. ոսկերչական տունը ներկայացրել է բոլորովին նոր կապսուլային հավաքածու, որը ոգեշնչված է տան դեսպաններից մեկից: Tiffany Lock Rosé Edition հավաքածուն ոգեշնչված է BLACKPINK-ի Ռոզեից եւ արտացոլում է K-pop արտիստի ոճը:

фото5-1.jpg (43 KB)

Tiffany Lock Rosé Edition-ը հասանելի է չորս տարբերակով՝ 18 կարատանոց վարդագույն ոսկուց եւ վարդագույն շափյուղաներով: Ինչպես հայտնի է՝ վարդագույն շափյուղաները ամենահազվագյուտ գունավոր թանկարժեք քարերից են եւ հաճախ խորհրդանշում են սեր եւ ուժ:

фото6-1.jpg (58 KB)

Հայտարարության մեջ Tiffany & Co.-ի արտադրանքի եւ հաղորդակցության գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Արնոն ասել է. «Ռոզեն իսկական գերաստղ է, որի երաժշտությունը եւ ստեղծագործական նպատակները հիմնված են միության ուժի վրա: Lock կապսուլային հավաքածուն արտացոլում է այս ոգին եւ մարմնավորում է նրան՝ որպես արտիստի»:



© NEWS.am STYLE