Հին Հոլիվուդի սեւ-սպիտակ երազանքը՝ Հարիս Ռիդի հավաքածուում

16:02   18 սեպտեմբերի, 2023

«Այս հավաքածուն ինձ համար սկսվեց Հին Հոլիվուդի սեւ-սպիտակ երազանքը կյանքի կոչելու գաղափարով»,- Harper's Bazaar-ի հետ զրույցում պատմել է Հարիս Ռիդը՝ խոսելով իր հավաքածուի մասին, որը ներկայացվել է Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

рид.jpg (57 KB)

Հավաքածուն, որը վերնագրված էր «Դուետ», երկակիության ուսումնասիրությունն ու փառաբանումն էր ՝ կապված առնականության եւ կանացիության հասկացությունների հետ: Ռիդը ստեղծել է նուրբ, չափազանցված սիլուետներ եւ քանդակագործական աշխատանքներ։

рид1.jpg (53 KB)

Այս հավաքածուի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել «դյութիչ եւ չափազանցված կանացիությանը»՝ զարգացնելով մի գաղափար, որը միշտ գոյություն է ունեցել Ռիդի հավաքածուներում:

рид2.jpg (58 KB)

Նա այս երկակիությունը բացատրում է նրանով, որ կորսետը, օրինակ, իր ձեւով, նեղ համամասնություններով համարվում է կանացի, որոնք ընդգծում են կոնքերը, բայց քանի որ դրանք շատ կոշտ են, խիստ եւ սահմանափակող, դրանցում շատ առնականություն կա:

рид4.jpg (62 KB)

«Հեռվից այն կարծես կանացիության ծայրահեղ տարբերակ է, բայց եթե ուշադիր նայեք, այն իրականում կոշտ է եւ առնական. դրա աղբյուրը Saville Row բաճկոնի ժապավենն է»:

рид3.jpg (61 KB)

Հավաքածուն գրեթե ամբողջությամբ սեւ-սպիտակ է, բացառությամբ շամպայնի ոսկու երանգի:

рид5.jpg (65 KB)

рид6.jpg (66 KB)



© NEWS.am STYLE