«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է օգնի դադարեցնել այս ցեղասպանությունը եւ խաղաղապահներ ուղարկի Արցախ»․ Սերժ Թանկյան

19:21   19 սեպտեմբերի, 2023

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում կիսվել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ Ստեփանակերտում արված տեսանյութով, որում նա պատմում է Ադրբեջանի հարձակման եւ դրա հետեւանքների մասին։ Թանկյանը տեսանյութին կից գրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է օգնի դադարեցնել այս ցեղասպանությունը եւ խաղաղապահներ ուղարկի Արցախ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serj Tankian (@serjtankian)

«Մի եղեք կույր, էլ ոչ մի խոսք, գործողության ժամանակն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է օգնի դադարեցնել այս ցեղասպանությունը եւ խաղաղապահներ ուղարկի Արցախ։ Ադրբեջանը փորձում է էթնիկապես բնաջնջել Արցախը։ Ադրբեջանի օդային հարձակումների եւ ռազմական ներխուժումների հետեւանքով կան բազմաթիվ զոհեր և տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ»,-գրել է երաժիշտը։ 



© NEWS.am STYLE