«Սիրտս ցավում է տեսնելով վիրավորների լուսանկարները, վախը մարդկանց աչքերում». ամերիկահայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյան

23:26   19 սեպտեմբերի, 2023

«Ես արթնացա այս լուրով… տագնապի ալիքը սահեց վրայովս, եւ մտածեցի՝ էլ չեմ կարող սա անել»,-անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի հրետանակոծությանը՝ գրում է ամերիկյան FOX 11 հեռուստաալիքի ազգությամբ հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը,-«Բայց իրականում մտքիս խորքում ես սպասում էի… վախենում ու սպասում»,-հավելում է նա:

«Իսկապես, ես հոգնել եմ: Հոգնել եմ այս մասին խոսելուց: Հոգնել եմ այս մասին հաղորդելուց, հոգնել եմ հրապարակելուց»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

Instagram-ի իր էջում հաղորդավարուհին նշում է՝ այսպես չպետք է ապրեն երեխաները՝ միշտ անհանգստության ու վտանգի մեջ. «Սիրտս ցավում է տեսնելով վիրավորների լուսանկարները, վախը մարդկանց աչքերում»:

Ի՞նչ սպասել հաջորդիվ, հարցրել է Արաքսյան: «Ինչ-որ մեկը կհետաքրքրվի՞: Ես դեռեւս չեմ մոռացել ու չեմ հաղթահարել այն հիասթափությունը, որը զգացել եմ 2020-ին, երբ աշխարհն անտարբեր էր: Այդ լռությունը, ի դեպ, շարունակվել է, դրա համար էլ կրկին նույն տեղում ենք»:



© NEWS.am STYLE