«Փրկեք Արցախը․․․ Եկեք մեր աջակցությունը ցուցաբերենք բոլոր հնարավոր ձեւերով»․ Քարդաշյանների դիմահարդարի կոչը՝ միլիոնավոր հետեւորդներին

10:31   20 սեպտեմբերի, 2023

Քարդաշյանների դիմահարդար Հրուշ Աճեմյանը Instagram-ի Story բաժնում կոչ է արել իր միլիոնավոր հետեւորդներին Արցախի դրոշը տեղադրել, որպես գլխավոր նկար։ «Եկեք մեր աջակցությունը ցուցաբերենք բոլոր հնարավոր ձեւերով»,-գրել է նա։ Հայտնի ոճաբանը նաեւ անդրադարձել է երեւանյան ցույցերին։

379511386_981942282921072_3547803842552780729_n.jpg (121 KB)

«Ճանապարհները փակ են, մարդիկ խնդրուն են հավաքվել Հանրապետության հրապարակում»։

379657162_1040331144075592_3006199731329376903_n.jpg (169 KB)

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 13:00-ից Ադրբեջանը սկսել է ռմբակոծել Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերը։ Զոհեր կան ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների շարքում։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ 



© NEWS.am STYLE