«Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ»․ Սիրուշոն դիմել է իր այլազգի հետեւորդներին

16:20   20 սեպտեմբերի, 2023

Սիրուշոն ինստագրամյան իր էջում դիմել է իր միջազգային հետեւորդներին․

«Շուրջ մեկ տարի առանց հիմնական պաշարների շրջափակման մեջ մնալուց հետո Արցախն այժմ կրկին ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից։ Երեխաներն ու ընտանիքները պայքարում են իրենց կյանքի համար եւ այս պահին կորցնում են իրենց տները։ Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ։ Աղոթում ենք Արցախի մեր եղբայրների եւ քույրերի համար»,-գրել է երգչուհին։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հրետանակոծություն է սկսել Արցախում։ Վիրավորների ու զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ։ 



© NEWS.am STYLE