«Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից»․ Լյոկա

16:00   20 սեպտեմբերի, 2023

Արցախցի երգիչ Լյոկան, որը պետք է բացեր Snoop Dogg-ի՝ երեւանում կայանալիք համերգը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվել է համերգին իր մասնակցությունից։ 

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու: Մանրամասները կլինեն հաջորդիվ»,-գրել է նա։

380422350_6769318369800760_7614747535143979855_n.jpg (71 KB)

Հիշեցնենք․ որ Snoop Dogg-ի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ Հրազդան մարզադաշտում։ Համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը ինստագրամյան էջում հաղորդագրություն էր տարածել։ 

«Հարգելի հետեւորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ Doping Space ընկերությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Խաղաղություն ամենքին»,-նշված է տեքստում։



© NEWS.am STYLE