«Սիրտս կոտրված է». Ռոզա Լինը՝ Արցախում կատարվածի մասին

10:15   21 սեպտեմբերի, 2023

Երգչուհի Ռոզա Լինը ինստագրամյան իր էջում Հայաստանի դրոշն է հրապարակել՝ նշելով,-«Սիրտս կոտրված է. խաղաղություն»: Story բաժնում Ռոզան ռմբակոծված Արցախից տեսանյութ է հրապարակել՝ գրելով,-«Նորից»:

IMG_9286.jpeg (96 KB)

Երգչուհին այս շրջանում ԱՄՆ-ում է, շարունակում է իր շրջագայությունները, եւ ամեն անգամ բեմ բարձրանալիս՝ ի աջակցություն իր ժողովրդինիր հետ վերցնում է Արցախի ու Հայաստանի դրոշները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Արցախի վրա: Վիրավորների եւ զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ:



© NEWS.am STYLE