«Հետեւանքներ պետք է լինեն հանցագործների եւ նրանց աջակիցների համար»․ Էրիկ Էսրաիլյանը՝ արցախցիների վրա ադրբեջանական հարձակման մասին

11:26   21 սեպտեմբերի, 2023

Հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ինստագրամյան իր էջում կիսվել է Քիմ Քարդաշյանի՝ Արցախում տեղի ունեցող ցեղասպանության մասին գրառմամբ, եւ տեղեկացրել, որ մինչ ինքն ու Քիմը Rolling Stones-ի հոդվածում խոսում էին Արցախում Ադրբեջանի կողմից 9 ամիս տեւած շրջափակման մասին, իրավիճակն ավելի է վատացել։ 

«Արցախում ապրող Քրիստոնյա հայերը պայքարել են տարիներով, իսկ հիմա իրավիճակն ավելի է վատացել, քանի որ մահացու հարձակում է կատարվել խաղաղ բնակչության ուղղությամբ։ Ցեղասպանությունը բռնի ուժով գաղթելուն նպաստելն է, եւ երբ տեսնում ես, թե ինչպես են հայ ժողովրդին ստիպում լքել իրենց նախնիների հայրենիքը՝մահվան վախից ելնելով, հետեւանքներ պետք է լինեն հանցագործների եւ նրանց աջակիցների համար»,-գրել է Էսրաիլյանը։ 



© NEWS.am STYLE