«Միջազգային մամուլը գույություն չունի, որովհետեւ նավթը նրանց համար ավելի կարեւոր է, քան մարդկային կյանքերը»․ Գեւ Օրկյան

14:25   22 սեպտեմբերի, 2023

Միջազգային մամուլը լուռ է, քանի որ նրանց համար ավելի կարեւոր է նավթը, քան մարդկային կյանքերը․ անդրադառնալով Արցախում կատարվող իրադարձություններին ու արտասահմանյան մամուլի արձագանքին՝ նշում է բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը։ 

«Արթնացիր աշխարհ, մինչ դու լուռ ես, շուրջ 120 հազար հայի ռմբակոծում են ու փորձում ջնջել այս մոլորակից։ Լուրեր են հայտնվել, որ ադրբեջանական զինվորների կողմից մի ամբողջ գյուղ է ցեղասպանվել, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ հրադադարի համաձայնություն է տեղի ունեցել։ Ինչպե՞ս կարող են աշխարհի ղեկավարները թույլ տալ, որ 21-րդ դարում այս ցեղասպանությունը տեղի ունենա։ Ձեր լռությունը վայրագություն է բերել Արցախի ժողովրդի դեմ»,-Instagram-ում հրապարակած իր նոր տեսանյութում ասում է Օրկյանը։

«Եթե սա տեղի ունենար մեկ այլ երկրում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլիներ ձեր արձագանքը։ Օհ, իրականում ես գիտեմ։ Աշխարհում մարդիկ դեռ ծածանում են Ուկրաինայի դրոշները՝ նրանց աջակցելու համար։ Մարդասիրական կազմակերպությունները պայքարում են իրանցի կանանց իրավունքների համար, բայց ոչ ոք, կարծես, չի մտահոգվում Արցախում ապրող անմեղ հայերի էթնիկ բնաջնջման մասին։ Միջազգային մամուլը գույություն չունի, որովհետեւ նավթն ու ուրանը նրանց համար ավելի կարեւոր են, քան մարդկային կյանքերը։ Հայերը հիմա լքում են իրենց տները, որ, գոնե, ողջ մնան։ Այն, ինչ կատարվել է 1915-ին, նորից է տեղի ունենում։ Դե, բավական է արդեն»,-հավելում է նա։



© NEWS.am STYLE