«Միանում ենք գործադուլին»․ Hayat Project

14:46   22 սեպտեմբերի, 2023

HAYAT restaurant & music hall-ը եւ Hayat Project Gyumri-ն միանում են գործադուլին: Այս մասին հայտարարված է Hayat Project-ի սոցիալական ցանցերի էջերում։ 

«Կեցցե Հայաստան, Արցախ եւ Սփյուռք միասնութունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

381062653_332922892455341_5641172335180291680_n.jpg (43 KB)

Հավելենք, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված՝ խումբը դադարեցրել էր նաեւ իր բոլոր համերգները։

Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ հանրահավաքներ են անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաեւ ՀՀ իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին:



© NEWS.am STYLE