Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է

15:30   22 սեպտեմբերի, 2023

Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է, այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

«Մեծ ցավով ենք հայտնում, որ Գաթայի փառատոնը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին և կոչ ենք անում ողջ հայությանը՝ համախմբվելու այս օրհասական պահին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավելենք, որ փառատոնը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին՝ Խաչիկ գյուղում։



© NEWS.am STYLE