«Դեռ ստեղ ենք, չենք ուզում ինտեգրվել։ Ապրել ենք ուզում՝ սովորական ապրել»․ 11-ամյա բլոգեր Տիգրանը պատմել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին

16:34   22 սեպտեմբերի, 2023

11-ամյա արցախցի բլոգեր Տիգրան Գաբրիելյանը, որը Արցախի շրջափակման ողջ ընթացքում ինստագրամյան հետեւորդների հետ կիսվում էր իր առօրյայով, կրկին կապի է դուրս եկել։ Տղան պատմել է Ադրբեջանի հերթական հարձակման ու հրթիռակոծության պատճառով ստեղծված իրավիճակի մասին։ 

380162811_850547216684063_9090832147408544860_n.jpg (168 KB)

«Բարեւ ձեզ։ Երեւի նորմալ ենք, դեռ պարզ չի՝ ինչ ենք անում»,-Story բաժնում տեղադրված հրապարակմանը կից գրել է Տիգրանը։ Նա նշել է, որ կապ չունեն, հեռախոսի մարտկոցն էլ նստում է։ 

379633186_276538045257492_225126877856664529_n.jpg (297 KB)

«3-4 օր ա՝ չենք քնում, ուտելիք չկա, հագուստ չենք վերցրել, լվացվելու միջոց չկա։ Քնելու տեղ չկա, ստիպված գետնին ենք քնում, գիշերն էլ անձրեւ էր։ Դեռ ստեղ ենք, չենք ուզում ինտեգրվել։ Ապրել ենք, ուզում՝ սովորական ապրել»,-հավելել է նա։ 

379631809_984691609461994_1802682157884360686_n.jpg (223 KB)



© NEWS.am STYLE