«Անգործության մատնվել չենք կարող»․ Գոհար Ավետիսյանը կոչ է արել օգնել արցախցիներին

17:38   22 սեպտեմբերի, 2023

«Կարծես, աշխարհի հայերի կյանքը շարունակվում է։ Մենք շարունակում ենք գնալ աշխատանքի, եւ անում այն, ինչ պետք է անենք»,-գրում է ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն իր հետեւորդներին կոչ է անում միանալ արցախահայությանն ուղղված բարեգործական նախաձեռնությանը։

379638748_1048856439631435_600936589919471507_n.jpg (119 KB)

«Յուրաքանչյուրիս սրտում մի մեծ անդունդ կա։ Բոլոր մտքերն այն մասին են, թե մենք ոչինչ չենք կարող փոխել, բայց անգործության մատնվել եւս չենք կարող»,-Instagram-ի էջի Story բաժնում գրել է Գոհարը՝ հաջորդ հրապարակումներում տեղադրելով, թե ինչպես յուրաքանչյուրը կարող է հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։ 

380193283_207121098898205_4366989632947248107_n.jpg (177 KB)



© NEWS.am STYLE