«Անմեղ հայերի արյունը ոչ միայն ադրբեջանցի զինվորների ձեռքերին է, այլեւ՝ բոլոր նրանց, ովքեր լուռ էին»․ Գեւ Օրկյան

10:06   23 սեպտեմբերի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր հետեւորդներին ներկայացրել է որոշակի փաստեր, որոնք ապացուցում են՝ Արցախը եղել է, կա ու կլինի հայկական հող։ 

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Ադրբեջանցիները պնդում են, թե Արցախը Ադրբեջանի պատմական հողն է, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ են այնտեղ հազարավոր տարիներ առաջ կառուցվել քրիստոնեական տաճարներ՝ այն հողում, որտեղ հիմա նրանք սպանում են անմեղ հայերի։ Ինչո՞ւ են մուսուլման ադրբեջանցիները կառուցել քրիտոնեական տաճարներ»,-ինստագրամյան իր նոր հոլովակում այս հարցերն է բարձրաձայնել Օրկյանը։

«Կան փաստեր եւ կան հորինվածքներ։ Փաստ է, որ այնտեղ գտնվող քրիստոնեական տաճարների առկայությունը վկայությունն է այն բանի, որ Արցախը եղել է եւ միշտ կլինի հայերի պատմական հողը, որոնք 301 թ-ին են Քրիստոնեությունն ընդունել, որպես պետական կրոն։ Փաստ է, որ  Ադրբեջանը մուսուլմանական պետություն է, եւ չի կառուցում քրիստոնեական տաճարներ։ Փաստ է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հազարավոր դարերի պատմություն ունի։ Փաստ է, որ ադրբեջանցի զինվորները դեռ սպանում ու ոչնչացնում են անմեղ հայերի, մինչդեռ երկու կողմերի միջեւ հրադադար է հաստատվել»,-հավելել է շոումենը։

Օրկյանը նշել է՝ 2023 թ-ի Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ։ «Աշխարհի առաջնորդների լռությունը հանցագործություն է մարդկության դեմ։ Անմեղ հայերի արյունը ոչ միայն ադրբեջանցի զինվորների ձեռքերին է, այլեւ՝ բոլոր նրանց, ովքեր լուռ էին։ Ամենամեծ թշնամին մամուլն է, որը արհամարհում է հայերի սպանությունը եւ անտեսում Ադրբեջանի բոլոր հանցագործությունները»։



© NEWS.am STYLE