Հայտնի է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդի մահվան պատճառը

15:05   24 սեպտեմբերի, 2023

«Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդը մահացել է հուլիսի 31-ին՝ 25 տարեկանում։ Երկու ամիս անց պարզվել է մահվան պատճառը։ Այս մասին հայտնում է People։

Դատաբժշկի տվյալներով՝ Կլաուդը մահացել է մի քանի թմրանյութերի գերդոզավորումից՝ կոկաին, մետամֆետամին, ֆենտանիլ եւ բենզոդիազեպին (հանդիսանում է դեպրեսանտ)։

Կլաուդի մտերիմներին ցավակցություն են հայտնել «էյֆորիայի» նրա գործընկերները եւ այլ աստղեր։  Նրա մասնակցությամբ հաջորդ տարի կթողարկվեն «Տարօրինակ հեքիաթներ» եւ «Քո երջանիկ օրը» ֆիլմերը:



© NEWS.am STYLE