Մայքլ Քեյնը հայտնել է կինոյից հեռանալու մասին

13:11   24 սեպտեմբերի, 2023

Բրիտանացի լեգենդար դերասան Մայքլ Քեյնը նշել է, որ արդեն թոշակի է անցել, հաղորդում է Variety-ն:

«Ես, գրողը տանի, 90 տարեկան եմ, եւ նորմալ քայլել այլեւս չեմ կարող։  Այնպես որ, թոշակի են անցնում», - ասել է Քեյնը The Telegraph-ին տված հարցազրույցում։

Այս տարի Քեյնի մասնակցությամբ թողարկվում է «Մեծն փախստականը» կատակերգությունը։  Նախագիծը պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին, ով փախչում է ծերանոցից եւ մեկնում Ֆրանսիա՝ հարգանքի տուրք մատուցելու մարտական ընկերներին:

Քեյնն ունի ավելի քան 100 դեր կինոյում, երկու «Օսկար» եւ այլ մրցանակներ։



© NEWS.am STYLE