Ամերիկացի լրագրող Վիկ Գերամի. Համաշխարհային «առաջնորդներն» ի դեմս Ալիեւի հրեշ են ստեղծել ու հայերին «ուղարկել» սպանդի

14:20   24 սեպտեմբերի, 2023

Հիմա ամեն մի ապուշ ուզում է 3 տարվա լռությունից հետո օգուտ քաղել Արցախում ստեղծված իրավիճակից։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող,  The Blunt Post with Vic հաղորդաշարի հաղորդավար եւ պրոդյուսեր Վիկ Գերամին։

Հարգելի Կոնգրեսի անդամներ, խուսափեք քաղաքական ժեստերից։ Արցախում Ցեղասպանությունը կանխելու համար դուք չարեցիք այն ամենն, ինչ կարող էիք։ Հիմա, երբ արդեն ուշ է, պետք է դիմանալ վիրավորանքներին՝ անօգուտ հռետորաբանության, արդարացումների ու անիմաստ արտահայտությունների տեսքով։ Դուք ձախողվել եք: ԱՄՆ նախագահն ու Դեմոկրատական ​​կուսակցությունը ձախողվել են։ Հիմա ավելի շատ ժամանակ ունես Ուկրաինայի համար կուրծքդ ծեծելու համար»,- գրել է Գերամին։

Հիմա ամեն մի հիմար ուզում է 3 տարվա լռությունից հետո օգուտ քաղել Արցախում ստեղծված իրավիճակից ։ Գրողը տանի. Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, կազմակերպություն, հայտնի կամ հասարակական գործիչ։ Ով երեք տարի ապահով ապրել է, լռեք: Ես զզվել եմ անողնաշար մարդկանցից... Գրողին ձեր «խորը վախերը», «կոչերը» եւ այլն... Համաշխարհային «առաջնորդներն» ի դեմս Ալիեւի հրեշ են ստեղծել եւ հայերին ուղարկել սպանդի»,- գրել է նա։



© NEWS.am STYLE