«Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»․ Թինա Կանդելակի

15:33   27 սեպտեմբերի, 2023

Ընկերներ, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները։ Այս մասին իր Տելեգրամյան ալիքում գրել է ռուս հաղորդավարուհի Թինա Կանդելակին։

Ի հաստատումն իր խոսքերի՝ նա մեջբերել է Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը։ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին՝ ադրբեջանական օկուպացիայից փրկվող հազարավոր այլ հայերի հետ միասին Արցախը լքելու փորձի ժամանակ։  Շրջափակման բոլոր տասը ամիսներին Ռուբենն արցախցիների հետ ուս ուսի կանգնած էր, զրկանքներ էր կրում եւ նրանց հետ պայքարում էր գոյատեւելու համար։  Խնդրում եմ, աղոթեք ինձ հետ, որ ամուսնուս ազատ արձակեն անվնաս», - նշված է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE