«Թոնրի հաց, ժենգյալով հաց, Տատիկն ու Պապիկն ու գեղեցիկ երկիրը․․․»․ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան կիսվել է արցախյան հուշերով (ֆոտո)

11:29   1 հոկտեմբերի, 2023

Ամերիկահայ հայտնի շեֆ-խոհարար Արա Զադան հետեւորդների հետ կիսվել է արցախյան իր հուշերով։ Ինստագրամյան հրապարակման մեջ Արան ամփոփել է Արցախ կատարած իր այցերից ամենատպավորիչ պահերը։ 

«Մի քանի կադր՝ տարիների ընթացքում Արցախ կատարած իմ այցերից։ Լուսանկարներից մեկում Զախարի Զադան է (Արայի որդին․ խմբ․) Ամարասի վանքում՝ 6 ամսական հասակում։ Սա այն վայրն է, որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին հայկական դպրոցը։ Թոնրի հաց, ժենգյալով հաց, Տատիկն ու Պապիկն ու գեղեցիկ երկիրը․․․»,-գրել է Արան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ara Zada (@arazada)

Հավելենք, որ խոհարարն իր էջերում հաճախ է կիսվում Արցախում կատարվածով։ 

«Մենք կարիք չունենք, որ 10 տարի անց ինչ-որ մեկը ճանաչի «Արցախի ցեղասպանությունը»։ Մենք պետք է դրան վերջ տանք հիմա։ Այո, մինչ դուք կարդում եք այս գրառումը, Ադրբեջանը նոր ցեղասպանություն է իրականացնում Արցախում»,-անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի ռմբակոծությանը գրել էր նա։



© NEWS.am STYLE