«Մենք չենք կարող կիսել ցավը Արցախցու, բայց կարող ենք առանց ավելորդ խոսքի օգնել ու շատ սեր տալ»․ Լիլիթ Մուրադյան

13:16   1 հոկտեմբերի, 2023

«Մենք բոլորս հիմա ունենք հոգեբանի կամ հոգեբույժի կարիք, բոլորս անցնում ենք դժվար շրջան, բայց ամեն մեկս փորձում ենք անցնել մեր ձեւով։ Ես ուզում եմ անցնել լուռ»,-գրում է հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը։ Instagram-ում հրապարակած հոլովակով հաղորդավարուհին փորձել է ուժ փոխանցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

«Միակ բանը, որ կարող եմ ու պետք է անեմ՝ օգնել, կարողացածիս չափով, միասնական ու շատ համբերատար լինելով․ մենք չենք կարող կիսել ցավը Արցախցու, բայց կարող ենք առանց ավելորդ խոսքի օգնել ու շատ սեր տալ»,-հավելել է Լիլիթը։

Նրա տեսանյութն ուցեկցվում է անգլերեն տեքստով․ «Նա երբեք պատրաստ չէր անգամ այն ամենի կեսին, ինչի միջով անցել է, բայց նա դա հաղթահարել է, եւ միշտ էլ այդպես կանի։ Ո՞վ է նա․ Նա դու ես»։



© NEWS.am STYLE