«Ո՞վ կցանկանար լքել իր տունը՝ թողնելով իր բիզնեսները Ադրբեջանի ղեկավարությանը, եթե դա չլիներ էթնիկ զտում»․ Գեւ Օրկյանը՝ ի պատասխան Ալիեւի հայտարարություններին

16:21   1 հոկտեմբերի, 2023

Բրիտանացի շոումեն Գեւ Օրկյանը բարկացած է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունից, թե իբրեւ արցախցիներին ոչ ոք չի ստիպել լքել իրենց տները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Ո՞վ կցանկանար լքել իր տունը՝ թողնելով իր բիզնեսները Ադրբեջանի ղեկավարությանը, եթե դա չլիներ էթնիկ զտում։ Միայն ի՞նձ է թվում, թե՞ սա, իսկապես, ամենամեծ հիմարությունն է, որ կարելի է լսել։ Բայց սա ամենը չէ․ աշխարհի ղեկավարները նստել ու ականատեսն են լինում հայերի այս ցեղասպանությանը։ Արժեքավոր հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, տաճարներ․․․ ոչնչացվում են այս բարբարոսների կողմից, որոնք խլում են հայ ժողովրդի հարուստ ժառանգությունը։ Սա այն է, ինչ նրանք արել են նաեւ 1915-ին, բայց հայերը կան ու տարեց տարի փորձում են ստեղծել նոր Հայաստան։ Ալիեւի քաղաքականությունը ցեղասպանություն է ու ավերածություններ»,-ինստագրամյան իր էջում հրապարակած նոր տեսանյութում ասում է Օրկյանը։ Իսկ ադրբեջանցի այն զինվորներին, որոնք ադրբեջանական դրոշն են տեղադրում հայկական պատմական հուշահամալիրների վրա, Օրկյանը խորհուրդ է տալիս զուր չտանջվել,-«Այդ քայլով դրանք ձերը չեն դառնում։ Մեր պատմությունը չափազանց խորն է ձեր ավերածություններին դիմակայելու համար»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

Ստենդափերը, որը նաեւ երաժիշտ է, հաջորդ հրապարակմամբ հայտնել է, որ պատրաստվում է նոր ալբոմ թողարկել։ Այն կոչվում է «Ազատություն», իսկ ոգեշնչումը Արցախն ու արցախցիներն են։ 



© NEWS.am STYLE