«Ինչո՞ւ». բլոգեր Shady Shae-ն կիսվել է Արցախում կատարվածով ու իր հարցն ուղղել Ադրբեջանին

19:02   1 հոկտեմբերի, 2023

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն, որը հայտնի է Հայաստանի հանդեպ իր ջերմ զգացողություններով, ինստագրամյան իր էջի Story բաժնում կիսվել է Արցախից բռնի տեղահանված հայերի լուսանկարներով ու ադրբեջանական ագրեսիայի մասին նորություններով:

380382521_859595959174205_6987936929511017668_n.jpg (41 KB)

Հրապարակումներից մեկում արցախցի փոքրիկներն են, որոնք լալիս են: «Ադրբեջան, ինչո՞ւ»,-լուսանկարին կից գրել է Շեդին:

Հավելենք, որ բլոգերն ամիսներ առաջ երկու անգամ այցելել էր Հայաստան: Նա իր՝ 1 միլիոն հետեւորդ ունեցող յութուբյան էջում հաճախ է կիսվում Հայաստանի ու հայկական մշակույթի մասին նորություններով:



© NEWS.am STYLE