«Դուք կարող եք ոչնչացնել մեր եկեղեցիները, բայց չեք կարող ոչնչացել մեր Աստծուն»․ ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը՝ ադրբեջանական հանցագործությունների մասին

17:12   2 հոկտեմբերի, 2023

«Դուք կարող եք ոչնչացնել մեր եկեղեցիները, բայց չեք կարող ոչնչացել մեր Աստծուն։ Դուք կարող եք վերցնել մեր հողերը, բայց Երկինքը չեք կարող գրավել։ Ես մխիթարություն եմ գտնում իմ հավատքում, որ այս կյանքը հավերժական լույսի սոսկ ակնթարթ է: Աստված պահապան հայերին»,-Ինստագրամյան իր էջում գրում է ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը։ Դիմելով հայերին՝ լուսանկարիչը նշում է՝ մենք հաղթահարել ենք ցեղասպանությունը, կհաղթահարենք նաեւ սա։ Այնուհետեւ նա անդրադարձել է ադրբեջանական հանցագործություններին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от David Mushegain (@davidmushegain)

«Ես այն դատավորը չեմ, ով սպասելու է ձեզ, երբ ժամանակը գա, որ դուք պատասխան տաք ձեր արարքների համար: Եվ ինչպես ասվում է Մատթեոս 7-ում՝ «Մի՛ դատիր, որ չդատվես», այնպես որ ես գիտեմ, որ իմ գործը չէ ինչ-որ մեկին դատելը: Այնուամենայնիվ, թող լինեմ մեղավոր, բայց ուզում եմ իմ ժողովրդին սպանած ադրբեջանցիներին մաղթել, որ նրանք շատ շուտով դժողքում վերամիավորվեն իրենց թուրք եղբայրների եւ քույրերի հետ, ովքեր 1915-ին սպանել են իմ ընտանիքին»,-հավելում է Մուշեղյանը։ 

Լուսանկարիչը նաեւ մեղադրել է Ռուսաստանի կառավարությանը, որը «ժամանակ առ ժամանակ պատանդ է պահել մեր ազգին եւ ծախել հայ ժողովրդին»։



© NEWS.am STYLE