«Թվում էր՝ կատարվեց եւս մի երազանք, բայց ընդամենը թվում էր…»․ Սարգիս Ավետիսյանի հուշերը՝ Ստեփանակերտում ունեցած մենահամերգից

14:33   2 հոկտեմբերի, 2023

Սարգիս Ավետիսյանը վերհիշել է Ստեփանակերտում անցկացրած իր մենահամերգը, որն ինչպես նշում է արցախցի երգիչը, տարիներ առաջ իր համար երազանք էր։ Երգիչը հրապարակել է 2019-ի իր համերգի կադրերն ու գրել․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SARGIS AVETISYAN (@sargisavetisyanofficial)

«Տարիներ առաջ այս հրապարակում համերգ ունենալն ինձ համար պարզապես երազանք էր։ Այդ երազանքն ինձ երկար չսպասեցրեց. 2019 թ-ին անհոգ ու ուրախ արցախցիներիս հետ միասին անմոռանալի օր ունեցանք։ Թվում էր՝ կատարվեց եւս մի երազանք, բայց ընդամենը թվում էր… Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց այս կադրերին կնայեմ խորը ցավով եւ ափսոսանքով, ու այսուհետ մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SARGIS AVETISYAN (@sargisavetisyanofficial)

Սարգիսն արմատներով Հադրութից է։ Օրեր առաջ նա անդրադարձել էր նաեւ իր ծննդավայրին՝ նշելով․ «ՀԱԴՐՈՒԹ…Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր անցյալով կխոսեմ գյուղիս մասին, եւ այժմ պիտի կարոտս առնեմ միայն այս կադրերը նայելով։ Ո՞վ կպատկերացներ, որ հիմա պետք է ապրեմ միայն հիշողություններով»։



© NEWS.am STYLE