«Մեր պատմական տունն ամայացել է․ հետաքրքիր է՝ ՄԱԿ-ը սա կհամարի՞ մարդկային աղետ»․ դերասանուհի Դիանա Մեդիսոնը բարկացած է ՄԱԿ-ի գործողություններից

16:27   2 հոկտեմբերի, 2023

Ամերիկահայ պրոդյուսեր եւ դերասանուհի Դիանա Մեդիսոնն անդրադառնալով ադրբեջանական ռմբակոծություններից հետո ՄԱԿ-ի՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով Արցախ սպասվող այցին՝ իր ինստագրամյան էջի Story բաժնում գրել է․ 

Դիանա.jpg (1.20 MB)

«Մի փոքր ուշ է Հայաստան ձեր այցը, որպեսզի տեղեկանաք իրավիճակի մասին։ Այս ամենը, պարզապես, ապացուցում է, թե որքան կոռումպացված են այս կազմակերպությունները։ Նրանք դեռ պետք է համոզվեն՝ արդյոք այնտեղ կա՞ մարդկային աղետ։ Սիրելի ՄԱԿ, 8 եւ 10 տարեկան երեխաներ իրենց սեփական տանը գլխատվել են ադրբեջանցիների կողմից։ Սա ձեզ համար նմա՞ն է մարդկային աղետի»։

Մեկ այլ հրապարակման մեջ դերասանուհին ցուցադրել է դատարկված Արցախն ու նշել-«Մեր պատմական տունն ամայացել է։ Հետաքրքիր է՝ արդյոք ՄԱԿ-ը սա կհամարի՞ «մարդկային աղետ»»։



© NEWS.am STYLE