«Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»․ Shady Shae-ի հոլովակը՝ Ծիծեռնակաբերդից

20:06   2 հոկտեմբերի, 2023

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում աջակցություն ցուցաբերել հայերին։ Այսօր բլոգերն ինստագրամյան էջի Story բաժնում վերհիշել է իր այցը Ծիծեռնակաբերդ, որն իրականացրել էր այս ամռանը։ Հոլովակում Շեդին ծաղիկներ է դնում 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հրապարակման վրա բլոգերը նշել է՝ «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»։

380245750_315645127726537_2261428681856139560_n.jpg (37 KB)

Ավելի վաղ նա հրապարակել էր Արցախից բռնի տեղահանված հայերի գաղթի մասին վկայող լուսանկար, որին կից գրել էր՝ «Ադրբեջան, ինչո՞ւ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shady Shae (@shadyshae007)



© NEWS.am STYLE