«Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին»․ DJ Վակցինա

23:18   2 հոկտեմբերի, 2023

Արժեզրկվում են բոլոր բառերն ու ապագայի մասին խոսքերը, երբ ապրում ես մերօրյա իրականության մեջ, երբ չգիտես՝ ում հասցնել օգնել, ում թողնել առանց օգնության, գրում է Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Վակցինան։ 

Հայաստանի առաջին կին դիջեյն ինստագրամյան իր էջում կիսվել է Արցախից բռնի տեղահանված երեխաների լուսանկարներով։ Նա հավելել է՝մենք երբեք չենք կարողանա լինել նույնը,-«Չկարողացանք մնալ նույն լավատեսը նաեւ 2020-ից հետո, իսկ այս սեպտեմբերն իսպառ տարավ իր հետ լույսի նշույլը…»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Mkrtchyan (@dj_vakcina)

Վակցինան իր գրառման մեջ շեշտադրել է այս օրերի ամենակարեւոր առաքելությունը՝ միմյանց օգնելը։

«Միգուցե նորից մեր մտքերում առաջանան հուսադրող բոցկլտումներ, ամեն դեպքում, այս պահին մնում ա միայն իրար օգնելու իրական կարիքը… Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու, եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին։ Գիտեմ, որ ամեն մեկս առանձին մեծ փոփոխություն չենք անի, բայց պատկերացրեք՝ կպնենք իրար ու մեր չափով օգնենք, հաստատ տեղահանվածների կյանքը շեշտակի կփոխվի… Կարճ ասած՝ վատ եմ, վատ ենք, վատ են բոլոր ադեկվատ մարդիկ, բայց եթե կարողանանք այդ վատը որոշակիորեն լավի փոխել, ինչո՞ւ չանենք»։



© NEWS.am STYLE