Քիմ Քարդաշյանը քրոջ հետ այցելել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց

12:46   25 դեկտեմբերի, 2013

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քենդալ Ջեների հետ այցելել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց: Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը, իսկ Քարդաշյան ընտանիքը, ավանդույթի համաձայն, ամեն տարի Ծննդյան տոնին բարեգործությամբ է զբաղվում: 33-ամյա Քիմն ու 18-ամյա Քենդալն այցելել են փոքրիկներին, իսկ հետո լուսանկարներ տեղադրել իրենց միկրոբլոգներում:

 

 

«Շնորհակալություն Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին, որ այսօր մեզ թույլատրեցին այցելել իրենց: Լավագույն մաղթանքներս: Ուրախ Սուրբ Ծնունդ»,- լուսանկարներից մեկը մակագրել է Քենդալը: 

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ 63-ամյա Բրյուս Ջեները, որոշել է կին դառնալ: Այս մասին լուրերն ամերիկյան պարբերականներում պտտվում են արդեն երկու շաբաթ: Բանն այն է, որ 1976 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնը Մոնրեալում բժշկի հետ խորհրդակցել է ադամախնձորը հեռացնելու մասին: Իսկ նման վիրահատության տղամարդիկ դիմում են կնոջ վերափոխվելու առաջին փուլում:

Նյութը՝ Daily Mail-ի

Աղբյուրը՝ Instagram, Milton Ventura, Broadimage, Fernando Allende



© NEWS.am STYLE