La Casa de Papel-ից հայտնի Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնին արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին

22:07   2 հոկտեմբերի, 2023

Իսպանական հայտնի La Casa de Papel սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին, հայտնում է Armenian Film Society-ն։ Դերասանը մրցանակը ստացել է Un Amor ֆիլմում իր դերակատարման համար։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Film Society (@armenianfilmsociety)

Un Amor-ն իսպանական դրամա է, որի ռեժիսորն Իզաբել Քոիքսեթն է, դերերում հանդես են գալիս Լայա Կոստոնան ու Հովիկ Կեուչկերյանը։ 

Հավելենք, որ Կեուչկերյանը նկարահանվել է նաեւ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմում, որը ներկայումս ցուցադրվում է ամերիկյան կինոթատրոններում։ 

Ինչ վերաբերում է Un Amor ֆիլմին, Իսպանիայում այն մեծ էկրաններին կհայտնվի 2023 թ-ի նոյեմբերի 10-ից։ 



© NEWS.am STYLE