«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա

11:24   3 հոկտեմբերի, 2023

Երգիչ Մհերը, որն առավել հայտնի է Մհեր Արմենիա անվամբ, ինստագրամյան իր էջի Story բաժնում հրապարակել է Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք մեր սարերը» քանդակի լուսանկարը եւ հանրահայտն Տատիկին ու Պապիկին խոստացել՝ մի օր անպայման վերադառնալու ենք․․․

380224215_3300483656924061_4519703619201388292_n.jpg (178 KB)

«Ահա եւ վերջ․ նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր իրենց մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ։ Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա եւ մի օր, անպայման, կվերադառնան հայրական տուն․․․ Մենք կվերադառնանք։ Անպայման կվերադառնանք, խոստանում ենք»,-գրել է երգիչը։ 



© NEWS.am STYLE