«Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել է Էնվեր փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը

16:09   4 հոկտեմբերի, 2023

Հնդիկ ռեփեր Seraiah-ն, որը կատարում է Հայոց ցեղասպանության մասին «Մեծ եղեռն» երգը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի փողոցներից մեկը Էնվեր փաշայի անունով վերանվանելուն։ 

«Ադրբեջանը շտապել է Ստեփանակերտի փողոցներից մեկը վերանվանել Էնվեր փաշայի անունով, որը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է, թե կհարգի Արցախում ապրող էթնիկ հայերի իրավունքները։ Այո, իհարկե, կհարգի․․․»,-ինստագրամյան իր էջի Story բաժնում գրել է երգիչը։

380098357_962462581517872_2401071823463016949_n.jpg (67 KB)

Հավելենք, որ Seraiah-ն, որի իրական անունը Ռոշան Ջիբոդհ է, Երեւան կատարած իր այցի ժամանակ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր, որ դպրոցական տարիներից է հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ։ Նրան, հատկապես, հուզել է Հայոց ցեղասպանության թեման։ 

«Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվել է ավագ դպրոցում, երբ դեռ դեռահաս էի: Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեի դեռ, բայց մենք մի դաս ունեինք Ապրիլի 24-ին ընդառաջ, եւ իմ թուրք համադասարանցիներից շատերն ինձ ասում էին՝ գիտե՞ս այդ ցեղասպանությունը, որի մասին խոսում են, իրականում չի կատարվել: Ես սկսեցի ինքս ինձ մտածել՝ ինչպե՞ս են նրանք այսքան վստահ դա պնդում, այդպիսով սկսեցի ինքս ուսումնասիրություններ կատարել: Ես Քրիստոնյա եմ, եւ երբ կարդում էի քրիստոնեության պատմությունը, ցանկացա ավելին իմանալ: Եվ ես նաեւ կարդացի այդ սարսափելի ոճրագործության մասին, որի պատճառով հայ ժողովուրդը տառապել է: Փաստորեն, ոչ ոք չկար, որ օգներ նրանց: Այդ փաստն ինձ, իսկապես, հուզեց»,-նշել էր նա։ 



© NEWS.am STYLE