«Արթնացա դռան թակոցից․ կանգնած էր մի մարդ, որի ոչ միայն հագուստն էր թաց, այլ նաեւ աչքերը»․ Քրիստինա Հովհաննիսյանը՝ իր դուռը թակած արցախցու մասին

21:19   4 հոկտեմբերի, 2023

Բլոգեր, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում կիսվել է հուզիչ պատմությամբ, որն իր հետ պատահել է այս առավոտյան։ 

«Առավոտյան արթնացա դռան թակոցից։ Կանգնած էր մի մարդ՝ ամբողջությամբ թաց․․․ Ոչ միայն հագուստն էր թաց, այլ նաեւ աչքերը։ Օգնություն էր խնդրում բնակարանի հարցում։ Նա Արցախից էր․․․ Չեմ ուզում նկարագրել իմ՝ այդ պահի զգացմունքները»,-պատմում է Քրիստինան։ Նա նաեւ դիմել է իր հետեւորդներին, որպեսզի օգնեն իրեն գտնել բնակարաններ։  

«Ամեն ինչ պետք է անել, որ մարդիկ, գոնե, քնելու տեղ ունենան, մանավանդ, որ դրսում անվերջ անձրեւ է գալիս․․․»,-հավելել է բլոգերը։ 

380150939_885176789607187_3200730706686619604_n.jpg (269 KB)



© NEWS.am STYLE