«Երանի նրանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել»․ Սիրուշոյի արխիվային տեսանյութն Արցախից

11:24   5 հոկտեմբերի, 2023

Սիրուշոն 2021 թ-ին արված տեսանյութ է հրապարակել Արցախից։ Երգչուհին կից պատմել է այն մասին, որ իր էմոցիաները, սովորաբար, իր ներսում է պահում, եւ երանի տվել նրանց, ովքեր ինչ-որ կերպ կարողանում են արտահայտվել։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ... Ինչ լինում է, իմ ներսում է լինում.․. Երանի նրանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել..․ Ես ներս եմ գոռում..»,-գրել է նա։ 

Տեսանյութն ուղեկցվում է Արթուր Գրիգորյանի կատարմամբ։ Մեկնաբանությունների բաժնում, ի թիվս Սիրուշոյի ընկերների եւ երկրպագուների, գրել է նաեւ Ավետ Բարսեղյանը «Սիրուշոս...ուժեղս, ընկերս»։



© NEWS.am STYLE