Քեւին Սփեյսին սրտի կաթվածի կասկածանքով հոսպիտալացվել է Տաշքենդում

14:34   5 հոկտեմբերի, 2023

Քեւին Սփեյսիին շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի կաթվածի կասկածանքով, երբ նրա ձեռքը թմրել է Տաշքենդի միջազգային կինոփառատոնին մասնակցելու ժամանակ, հայտնում է The Sun-ը։ 

Կայքի փոխանցմամբ՝ 64-ամյա օսկարակիր դերասանը ՄՌՏ հետազոտության է ենթարկվել։

Նա իրեն վատ է զգացել «Աֆրասիաբ» թանգարան այցելության ժամանակ, երբ «ձախ ձեռքն ամբողջությամբ թմրել է մոտ ութ վայրկյան»:

House of Cards-ի աստղ Սփեյսին տեղափոխվել է քաղաքի Innova ախտորոշիչ կլինիկա՝ անցնելու մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ ՄՌՏ  սկանավորում: Մտավախություն կար, որ դերասանի մոտ կարող էր սրտի կաթված լինել, սակայն բժիշկներն ավելի ուշ նշել են, որ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ չկան:

«Սուպերմենը վերադառնում է» ֆիլմի աստղն, այնուհետեւ, բեմից հայտնել է, որ «իր հետ ամեն ինչ նորմալ է»։ Սփեյսին հավելել է՝ «Սա ինձ ստիպեց մի պահ մտածել այն մասին, թե որքան փխրուն է բոլորիս կյանքը»:  

Լուսանկարը՝ Wiktor Szymanowicz/Andalou agency via Getty Images



© NEWS.am STYLE