56-ամյա Պամելա Անդերսոնը պատմել է, թե ինչու է հրաժարվել դիմահարդարումից

19:35   5 հոկտեմբերի, 2023

Պամելա Անդերսոնը վերջին շաբաթների ընթացքում գովասանքի է արժանացել առանց դիմահարդարման երեւալու իր՝ «համարձակ» որոշման համար:

56-ամյա գեղեցկուհին ELLE-ի հետ զրույցում բացահայտել է, թե ինչպես է սկսել ընդունել իր բնական գեղեցկությունը։ 

Նա պարբերականին պատմել է, որ գեղեցկության նկատմամբ իր տեսակետը փոխվել է իր դիմահարդար Ալեքսիս Ֆոգելի մահից հետո, որը կյանքից հեռացել է 2019 թ-ին՝ կրծքի քաղցկեղից, գրում է Daily Mail-ը։

«Նա լավագույնն էր։ Եվ ես, պարզապես, զգացի, որ առանց Ալեքսիսի ավելի լավ է չդիմահարդարվեմ»,-բացատրել է Պամելան։

Ըստ նրա՝ առանց դիմահարդարման լինելը «ազատ, զվարճալի եւ մի փոքր ըմբոստ» քայլ է։ 

skynews-pamela-anderson-paris-fasion-week_6307248.jpg (33 KB)

«Ես նկատել եմ, որ մարդիկ հիմա առատ դիմահարդարմամբ են լինում, իսկ ինձ հատուկ է հոսանքին հակառակ գնալը»,-ասել է Պամելան։ Խոսելով մեծանալու մասին՝ նա հավելել է, որ դա նման է ճամփորդության։ 

«Կարծում եմ՝ մենք մի փոքր ծիծաղելի տեսք ենք ստանում, երբ մեծանում ենք։ Ես ծիծաղում եմ ինքս ինձ վրա, երբ նայում եմ հայելու մեջ՝ «Վա՜յ, իսկապե՞ս... ի՞նչ է կատարվում ինձ հետ»: Դա ճամփորդություն է: Ես ինձ վստահ եմ զգում, լավ եմ զգում. ես լավ տեղում եմ»։

Լուսանկարները՝ Stephane Cardinale - Corbis via Getty, AP



© NEWS.am STYLE