«Այս պահին ապրելու ուժ ունենալը իրենց հետ է պայմանավորված»․ DJ Վակցինան՝ սիրելիի ու երեխաների մասին (ֆոտո)

20:18   5 հոկտեմբերի, 2023

DJ Վակցինան սիրելիի ու երեխաների լուսանկարներն է հրապարակել՝ նշելով, որ այս օրերին նրանք են իրեն ապրելու ուժ տալիս։

«Այս պահին ապրելու ուժ ունենալը իրենց հետ է պայմանավորված։ Եթե ճակատագիրս այլ լիներ ու լուսանկարների մարդիկ չլինեին, երեւի ես էլ հիմա չէի լինի…»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է դիջեյը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arusik Mkrtchyan (@dj_vakcina)

Ավելի վաղ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) գրառում էր արել, որում շեշտադրել էր այս օրերի ամենակարեւոր առաքելությունը՝ միմյանց օգնելը։

«Միգուցե նորից մեր մտքերում առաջանան հուսադրող բոցկլտումներ, ամեն դեպքում, այս պահին մնում ա միայն իրար օգնելու իրական կարիքը… Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու, եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին։ Գիտեմ, որ ամեն մեկս առանձին մեծ փոփոխություն չենք անի, բայց պատկերացրեք՝ կպնենք իրար ու մեր չափով օգնենք, հաստատ տեղահանվածների կյանքը շեշտակի կփոխվի… Կարճ ասած՝ վատ եմ, վատ ենք, վատ են բոլոր ադեկվատ մարդիկ, բայց եթե կարողանանք այդ վատը որոշակիորեն լավի փոխել, ինչո՞ւ չանենք»։



© NEWS.am STYLE