«Հայրենի հողի կարոտից մարդը կարող է հասնել խելագարության»․ Արփի Գաբրիելյան (VIDEO)

10:32   6 հոկտեմբերի, 2023

Արփի Գաբրիելյանն ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել լեռների ֆոնին։ 

«Նայելով մեր լեռներին, խաղաղվում եմ հոգեպես, որքան էլ վատ հոգեվիճակում եմ… Ու հասկանում եմ մի պարզ ճշմարտություն` հայրենի հողի կարոտից մարդը կարող է հասնել խելագարության…»,-կից գրել է դերասանուհին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arpi Gabrielyan (@arpigabriela)

Ավելի վաղ, Արփին արխիվային հոլովակ էր տեղադրել Արցախից։ Դերասանուհին հիշել էր Արցախ կատարած իր առաջին այցը ու նշել, որ այն իրականացրել էր Արթուր Գրիգորյանի հետ։

«Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը… Իսկ մենք հաղթանակած սերունդ էինք։ Ի դեպ, առաջին անգամ Արցախ գնացել եմ Արթուր Գրիգորիչի՝ իմ կյանքում հանդիպած ամենահայրենասեր մարդու հետ…»,-նշել էր դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arpi Gabrielyan (@arpigabriela)



© NEWS.am STYLE