«Բոլորս ողջ ենք»․ դերասան Գեւորգ Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել

21:23   5 հոկտեմբերի, 2023

Գեւորգ Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել։ Դերասանը վթարված ավտոմեքենայի լուսանկարները հրապարակել է Facebook-ում եւ գրել․

«Քանի «Շամշյան» չենք ընկել, ես ասեմ՝ բոլորս ողջ ենք»։

385886079_6873245052726721_2343474536685415612_n.jpg (400 KB)

Մեկնաբանությունների բաժնում հետեւորդներն ու ընկերներն առողջություն են մաղթել դերասանին եւ ուրախություն հայտնել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ 

386191989_6873245036060056_6721399014424721678_n.jpg (647 KB)

Հավելենք, որ Գեւորգն այս շրջանում նկարահանվում է Ելենա Արշակյանի «Լեռները կհիշեն» հեռուստասերիալում։ 



© NEWS.am STYLE